National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.10.2014
Կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:

Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am